00:00:00

Շարժման հաջողության համար պետք է ձևավորվի Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք․ քաղաքագետ

17:08, 04 մայիս 2024 Հասարակություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք։

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարժվեցին դեպի Երևան:

Անշուշտ, հաջողություն մաղթենք այս երթին, մանավանդ, որ անձնական շփումներս պատվելի Սրբազանի հետ ինձ բերել են այն վստահ եզրակացության, որ նրան առաջնորդում են բացառապես ազնիվ մղումները:

Սակայն խնդիրն ավելի խորքային է:

Երկրում փոփոխություններ կարող են լինել միայն վերահսկելի դեմոկրատական շարժման միջոցով, որը, մի կողմից, թույլ կտա իշխանության փոփոխություն իրականացնել անցնում եղանակով, մյուս կողմից՝ մինիմալ երաշխիքներ կստեղծի, որ ներքաղաքական ճգնաժամը չի հանգեցնի ադրբեջանական ներխուժման:

Բագրատ Սրբազանն, անշուշտ, ծավալվող շարժման խորհրդանիշն ու առաջնորդն է:

Սա անվիճելի է, բայց Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ:

Քաղաքական փոփոխություններ հնարավոր են միայն քաղաքական ուժերի և գործիքների միջոցով:

Այս փաստը կարող է արմատապես փոխել մեր ներքաղաքական համատեքստը՝ ավելացնելով Հայաստանի ռեսուրսները արտաքին քաղաքականության հարցերում»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր