00:00:00

Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

23:10, 03 մայիս 2024 Աշխարհ

Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Դրա մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր աշխարհագրության մեջ չենք ուզում տեսնել հակամարտություն, արյուն ու արցունք»,- վստահեցրել է նա։

Էրդողանը հավելել է, որ Իսրայելի հետ առևտրի դադարեցման հետևանքները կվերացվեն գործարար շրջանակների հետ համաձայնեցված և խորհրդակցելով։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Անկարայի այս քայլը օրինակ կծառայի ստեղծված իրավիճակից դժգոհ այլ երկրների համար։

«Այստեղ մենք միայն մեկ նպատակ ունենք՝ Արևմուտքի ռազմական և դիվանագիտական ​​աջակցությամբ անվերահսկելի դարձած Նեթանյահուի վարչակազմին ստիպել, որ դադարեցնի կրակը»,- ​​շեշտել է Էրդողանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր