00:00:00

Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել

22:09, 02 մայիս 2024 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռաախոսազրույցում ընդգծել է՝ ԵՄ-ն պետք է հարգի Իրանի զինված ուժերին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ունեցած ազդեցությունը, Իրանի արտգործնախարարն այս համատեքստում նշել է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման  հարցում։

«Նշելով  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառուցողական ջանքերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում և ահաբեկչության դեմ պայքարում, ես ԵՄ-ին կոչ եմ արել հարգել Իրանի զինված ուժերը»,- Բորելի հետ հեռախոսազրույցից մանրամասներն է հայտնել  Իրանի արտգործնախարարը։

Աբդոլլահիանը Բորելին կրկին վերահաստատել է իրանական կառավարության դիրքորոշումը․ «Հրեական պետության վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակման, օրինական է և ուղղված է ինքնապաշտպանությանը»:

Ինչպես նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հավաստիացրել է, որ ԵՄ-ն  չի ձգտում լարվածության՝ Իրանի հետ հարաբերություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր