Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին:
Դպրոցականները, ովքեր դպրոցից հետո ազատ ժամանակ աշխատել են որպես հանդերձարանում, «Կրոկուս սիթի հոլ»–ում կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր հոգու, իսկ նրանցից հետո ևս մի քանի հարյուր մարդ փախել է նույն ելքով։