00:00:00

Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին

15:30, 02 մայիս 2024 Տնտեսություն

Visa Direct ծառայությունը հնարավորություն է ընձեռում Յունիբանկի հաճախորդներին իրենց Visa կամ Mastercard քարտերից գումար փոխանցել արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին:

Visa Direct փոխանցումները կատարվում են բանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար կամ եվրո, և մուտքագրել գումարը։

Visa Direct փոխանցումները կարելի է ուղարկել 60 երկիր, այդ թվում՝ Եվրամիության երկրներ,  Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Արգենտինա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Եգիպտոս, Հնդկաստան, Իսրայել, Հորդանան, Կանադա, Կորեա, Չինաստան, Մալդիվներ, Մեքսիկա, Մոլդովա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարագվայ, Սինգապուր, Ուկրաինա, Ճապոնիա և այլն: Երկրների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք www.unibank.am կայքը:

Քարտից քարտ փոխանցումները կարելի է իրականացնել շուրջօրյա, ինչը հարմար է և՛ ուղարկողի, և՛ ստացողի համար:  

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր