00:00:00

Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների

13:16, 02 մայիս 2024 Հասարակություն

Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների: Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը»:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր