Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով երկու իրավապահ զոհվել է, ևս ութը վիրավորվել են։
Հաղորդվում է, որ հրաձգություն կազմակերպողին զինաթափել են և կալանավորել: