ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է, որ գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։
«Արդեն երկար ժամանակ է, միջպետական մայրուղին պարալիզացված է մեր հայրենատեր քաղաքացիների կողմից։ Սա միայն Կիրանցի, Ոսկեպարի և Բաղանիսի պայքարը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է, հանուն վաղվա լուսավոր գալիքի։ Գիշերն այստեղ ենք լինելու»,-ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ տեղեկություններ կան, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղևորվում Կիրանց և պատրաստվում են ուժ կիրառել և այդպես ճանապարհը բացել։
«Բայց մենք շարունակում են մնալ այստեղ»,-ասաց նա։
Նշենք, որ բնակիչները խարույկներ են վառել և պատրաստվում են գիշերել։