Կարմիր գորգ՝ Երևանի սրտում։ «Մոսկվա» կինոթատրոնում հայտնի ու սիրված դերասաները, շոու–բիզնեսի ու լրագրողական համայքի ներկայացուցիչներն են։ Նրանց բոլորին մեկ տեղում հավաքել էր «Մենք» հոլդինգը։ Տեղի ունեցավ նոր՝ «Տանդեմ» քրեական դրամայի առաջին երեք սերիաների ցուցադրությունը։ Բայց մինչ այդ ֆիլմի պրոդյուսերն ու դերասանական կազմն են շփվում նախ երկրպագուների, հետո արդեն լրագրողների հետ։ Գլխավոր պրոդյուսերը մի շարք հաջողված ու սիրված նախագծերի հեղինակ Ռոբերտ Օխլախչյանն է, սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, գեղարվեստական ղեկավարը և պրոդյուսերը՝ Սերգեյ Հայրապետյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, քրեական դրամաները ամբողջ աշխարհում մեծ վարկանիշ ունեն, Հայաստանում՝ ևս։ Բացասական երեւույթները ներկայացված են պատժելիության սկզբունքով, այսինքն՝ այս ֆիլմով ասվում է, որ ներկայացված աշխարհը լավը չէ, եւ այն իր հետեւից բերում է պատիժներ։
Սերիալը նկարահանվել է հատուկ «Armflix»-ի համար: Այն այլ հարթակներում դիտել հնարավոր չի լինելու։ Լավ արտադրանք են տալիս հանրությանը, իսկ լավ ապրանքը պետք է գին ունենա։ Ինչ է իրենից ներկայացնում «Armflix»-ը և ինչպես կարող են մարդիկ օգտվել ծրագրից, դիտելով ոչ միայն «Տանդեմ», այլև մյուս նախագծերը։
Սերիալի ինտրիգային պատմությունները հյուսվում են քրեական աշխարհի կերպարների շուրջ. գլխավոր դերերում հանդես են գալիս Հարություն Մովսիսյանը, Արա Դեղտրիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Վիլեն Սարգսյանը և հեռուստադիտողին հայտնի շատ այլ դերասաններ։ Հայկ Հովհաննիսյանն այս ֆիլմում մարմնավորում է Վիգենի կերպարը։ Անկեղծանում է, ֆիլմը ոչ այդքան ուսուցողական է, որքան՝ այժմեական, բացասական զարգացումները լարված իրավիճակում կպահեն ֆիլմը դիտողներին։ Իսկ Հարություն Մովսիսյանի խոսքով՝ էլ յուրաքանչյուր հաջողված ֆիլմում գլխավորը՝ սցենարն է, եթե այն լավն է, ուրեմն արդեն հաջողված է։
Հետո արդեն հրավիրվածները քայլում են կարմիր գորգով ու ներս մտնում։ Ներկայացվում է «Տանդեմ» ֆիլմի առաջին երեք սերիաները։ Այն ընդհանուր 28 մասից է բաղկացած։
Բավականին հաջողված ու ինտրիգային լուծումներով հեռուստասերիալ է։ Առաջին գնահատականը Գրիշա Աղախանյանինն էր։ Պրեմերիայից հետո դիմեց հանրությանը, խորհուրդ տալով պարտադիր դիտել։
Այս ու բազմաթիվ այլ ֆիլմեր, սերիալներ ու սիթքոմներ, որոնք նկարահանում է «Մենք» հոլդինգը այսուհետ հասանելի կլինի «Armflix»-ում։ Այն նախագծողները վստահ են հայկական առաջին ստրիմինգային օնլայն մեդիապլատֆորմը դառնալու է բոլորինը, ուր լինելու են նախագծեր տարբեր ժանրերի նկարահանված՝ Հայաստանում և ԱՄՆ–ում։
Մանրամասները՝ տեսանյութում։