00:00:00

Ինչպես են վարչապետի կինը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում (Տեսանյութ)

17:45, 12 ապրիլ 2024 Տեսանյութեր

Ապրիլի 11-ի կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը և դուստրը` Մարիամ Փաշինյանը «Ամառ» ռեստորանում են եղել։ Նույն ռեստորանում են եղել նաև որոշ ՔՊ-ականներ, այդ թվում՝   Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։ 

 Yerkir.am-ը գրել է, որ ստացել է կադրեր Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ու դստեր՝ Մարիամի կեսգիշերային խրախճանքներից։

«Երեկ՝ ապրիլի 11-ին, երբ Փաշինյանը հերթական ճառն էր կարդում հայրենիքի հանձնման մասին, Երևանի «Ամառ» ռեստորանային համալիրում մայր ու դուստր զվարճանում էին։

ՔՊ-ականներից ներկա էր նաև Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, ով, ինչպես հայտնի է, «փարթիներ» անել շատ է սիրում ու հաճախ նաև ինքն է կազմակերպում։

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Փաշինյանի ընտանիքի անդամների ներկայության պատճառով՝ ռեստորան ներս մտնող բոլոր անձանց պարտադիր ստուգել են։ Պարահրապարակի չորս կողմում կանգնած էին Աննա Հակոբյանի «ախրաննիկները», որոնք աջ ու ձախ նեղում էին մյուս ներկաներին, մոտենում էին ու զգուշացնում՝ նրանց կողմը չնկարահանել»,- գրել է լրատվամիջոցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր