00:00:00

Ասել են՝ կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք. Փաշինյանը՝ Արցախի ղեկավարության մասին

12:14, 10 ապրիլ 2024 Տեսանյութեր

Արցախի թեման դուք ամբողջությամբ փակում եք,  ո՞րն է  Արցախի նկատմամբ Ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է  Արցախի ընտրված կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի Արցախի ճակատագրի համար պայքարը, Ձեզ համար վտանգ ներկայացնում․ այս մասին ԱԺ-ում ՀՀ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Վարչապետը արձագանքեց, որ իրենք  հետևողականորեն աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում է, որ բացել ենք ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը մութ և հեռու անկյուններում, եթե թաքնված էլ չեն եղել, ապա հասանելի էլ չեն եղել։

«ԵԱՀԿ Լիսաբոնի Գագաթաժողովի մասին եմ խոսում, այլ փաստաթղթերի մասին եմ խոսում, այն ինչ ես ասում եմ, խոսում եմ հենվելով այդ փաստաթղթեր վրա։ Ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին հենց խնդիրն այն է՝ իրենք հրաժարվել են անել դա, ես հենց դա էի ասում։ Մենք նաև տվյալներ ու ապացույցներ ունենք, որ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ այնուամենայնիվ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է՝ եթե շարունակենք գնալ այս ճանապարհով լինելու է  սա,  սա և չեն արձագանքել, թե որն էր իրենց պլանը։ Այսօր մենք նյութեր ունենք, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Սրա մասին է խոսքը և պարո՛ն Օհանյան, Դուք էլ գիտեք սա, Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով։ Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ  է լինելու հաջորդիվ և պետք է արձագանքել այդ վիճակին և չի եղել արձագանք և այդտեղ ավարտվել է ամեն ինչ»,- արձագանքեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր