Իմ կարծիքով՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով, որքանով ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերը և տեսնում, թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Հայաստանում բոլորը պետք է իմանան և գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ։ Ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։