00:00:00

«Հիսուս Քրիստոսը մահացավ, հետո հարություն առավ՝ բոլորիս կյանք տալու համար․ Նիկոլի պարագայում ճիշտ հակառակն է՝ նա կյանք է ստանում մեր մահերով»․ Արմեն Աշոտյան

13:28, 03 ապրիլ 2024 Քաղաքականություն

«Ոնց որ ծանր ինֆարկտով մարդու համար կարդիոբրիգադ կանչելու փոխարեն, տան վաճառքի գործակալ կանչեն»,- դատական նիստից հետո   հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է սպասվում ըստ նրա՝ ապրիլի 5-ին Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումից։

Դիտարկմանը, թե Փաշինյանն իրեն համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Հիսուս Քրիստոսը մահացավ, հետո հարություն առավ բոլորիս կյանք տալու համար, հիմա Նիկոլի պարագայում ճիշտ հակառակն է․ նա կյանք է ստանում մեր մահերով»։  

Խոսելով ապրիլյան պատերազմի տարելիցի մասին, որը,  լրագրողի դիտարկմամբ, իշխանությունների համար աննկատ անցավ, Արմեն Աշոտյանը նշեց․ «2018-ի հեղաշրջումը 2016-ին ՀՀ-ն ծնկի չբերելու տապալված ծրագրի հետևանք է»։ 

«Գելափի» հարցումներով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցում։ Լրագրողի հարցին, թե այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի «հարությունն» ակնկալվո՞ւմ է, Արմեն Աշոտյանը պատասխանեց․  «Սատանան հարություն չի առնում, սատանան պարբերաբար կյանք է ստանում՝ մինչև վերջնական մահը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր