00:00:00

Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է

11:56, 03 ապրիլ 2024 Քաղաքականություն

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- հավելեց Աբրահամյանը։

Նշենք, որ Սարգիս Գալստյանի հետ Հայաստան է տեղափոխվել նաև նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր