00:00:00

Իրանում չեն բացառում՝ Դամասկոսում իրենց հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ․ Ոսկանյան

21:08, 02 ապրիլ 2024 Քաղաքականություն

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

 

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում խոսք է գնում այն մասին, որ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ։

 

Ընդ որում, որպես իրանական պատասխան գործողության թիրախ են դիտարկվում նաև իրանական սահմանի մոտակայքում՝ բռնազավթված Արցախի Հանրապետության Կովսականի շրջանում տեղակայված իսրայելական հետախուզական ենթակառուցվածքները։

 

Հիշեցնեմ, որ արհեստածին Ադրբեջանի տարածքում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխան հարվածի թիրախ դարձնելու կոչ էր արել Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից մեկը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր