00:00:00

Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը

14:32, 29 մարտ 2024 Քաղաքականություն

Երեկ պլանավորվում էր Ադրբեջանի կողմից Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց վերաբերյալ հարցազրույցի կամ դոկումենտալ ֆիլմի հրապարակումը, որը չեղարկվեց կամ առնվազն այդ նույն տեսքով չեղավ. «Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ դեռևս տեղյակ չեն, թե որն է եղել պատճառը, որ ադրբեջանական հեռուստաալիքը չի հրապարակել տվյալ ֆիլմը։

«Հավանաբար, պարզաբանումներ կլինեն, բայց շատ կարևոր է դիտարկել, որ, ցավոք, ՀՀ հանրությունը տրվում է ադրբեջանական քարոզչական հնարքներին»,-ասաց նա։

Ըստ Ստեփանյանի՝ պետք է հանրությանը կրթել, բարձրացնել իմունիտետը և ցույց տալ, թե ինչ նպատակով է արվում, որպեսզի չընկնեն Ադրբեջանի լարած թակարդը։

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ հավելեց՝ Ադրբեջանը հստակ սպասումներ ձևավորեց հայ հասարակության շրջանում, որ սկանդալային և շատ կարևորություն ունեցող հարցազրույցներ են դիտելու, բայց վերջնարդյունքում  վաճառեց կամ փոխանակեց այդ սպասումները և էմոցիաները։ 
 
«Մենք ունեցանք 17 վայրկյան տևողությամբ մի տեսանյութ, որը ավելի շատ միտված էր իրենց ԱԱԾ-ի 100-ամյակին։ Մյուս կողմից՝ այսօր պաշտոնական պարզաբանում տրվեց, որ խնդիրը միայն հարցազրույց ունենալը չէ, այլ ճիշտ ժամանակին հեռարձակելն է, այսինքն՝ ոչ թե մերժում են սպասված տեսանյութի ցուցադրությունը, այլ ընդամենը հարցականի տակ են դնում ընտրված պահը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր