00:00:00

ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով

20:04, 28 մարտ 2024 Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում Հայաստանի ղեկավարության դիրքորոշման պատճառով, նրանք միտումնավոր փլուզում են հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը․

«Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար ամեն ինչ տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման», - նշել է նա։

Լավրովի խոսքով՝ Երևանի քաղաքական այդ կուրսը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայություն իրականացնող ռուս զինծառայողների, սահմանապահների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զրպարտությամբ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր