00:00:00

Հայաստանը վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

12:29, 28 մարտ 2024 Քաղաքականություն

Հայաստանը վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է: Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին:», - իր խոսքում նշել է Զախարովան։

«Վաշինգտոնում, Բրյուսելում ու Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Նշվում է նաև, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։

Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով։

Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում նաև տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքի՝ Հարավային Կովկաս սողոսկմանը՝ իր ծայրաստիճան ապակառուցողական մոտեցումներով, նոր բաժանարար գծեր ստեղծելով հանդերձ՝ տարածաշրջանային երկրներին ստիպելով հետևել հակառուսական օրակարգին, քանդել Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերը, թուլացնել տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության՝ գոյություն ունեցող մեխանիզմները։

Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր