00:00:00

Մխիթար Հայրապետյանը կադրային ջարդ է սկսել. դժգոհության ալիք կա

11:41, 27 մարտ 2024 Քաղաքականություն

 Չնայած կարճատև պաշտոնավարմանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այս ընթացքում մի շարք կարևոր պաշտոններից ազատել է փորձառու կադրերին: Մասնավորապես պաշտոնավարման երկամսյա ընթացքում աշխատանքից ազատվել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը, գլխավոր քարտուղարի տեղակալը, ամենախոշոր՝ ծրագրերի վարչության պետը:

Irakanum.am-ի տեղեկություններով Մխիթար Հայրապետյանը կառուցվածքային փոփոխություններ է մեկնարկել ոչ թե նախարարության աշխատանքի որակը և արդյունքները բարձրացնելու, այլ մի շարք ղեկավար պաշտոններ զբաղեցնողներից ազատվելու նպատակով: Թիրախում է ամենախոշոր մյուս վարչության՝ ԲՏ վարչության պետը: Մեզ հայտնի է դարձել, որ կադրային ջարդն այսքանով չի սահմանափակվելու: Թիրախում է ՀՀՌՑ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը, ով համարվում է 2018թ. հեղափոխության ակտիվ մասնակից: Վերջինս, սակայն, մտադիր է դիմադրել, քանի որ համարում է որոշումն անարդար՝ հաշվի առնելով իր գրանցած արդյունքները (հեռուստաալիքներից հարյուր միլիոնավոր դրամների հասնող պարտքերի ՀՀՌՑ վերադարձ, զարգացման ծրագրեր և այլն): Նախարարությունում այս ջարդն առաջացրել է դժգոհության ալիք:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր