00:00:00

Իրանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն Անդրկովկասում ցանկալի չէ

13:11, 26 մարտ 2024 Քաղաքականություն

Արևմուտքի ներկայությունն Անդրկովկասում ոչ մի օգուտ չի բերի այդ տարածաշրջանի երկրներին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանը սերտ կապեր ունի Անդրկովկասյան տարածաշրջանի իր հարևանների հետ։ Եվ մենք մեր հարևաններին միշտ ասել ենք՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը մեր շահերից չի բխում։

Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։

Համոզված ենք՝ արտատարածաշրջանային ուժերը չեն կարող օգուտ բերել մեր երկրներին»,- ասել է Իրանի դեսպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր