00:00:00

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունը հարաբերականորեն կայուն է

17:33, 25 մարտ 2024 Քաղաքականություն

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա հայտնեց, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՊՆ-ից հորդորում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր