00:00:00

Տարօրինակ է՝ երկրները, որոնք կարող էին հասնել Արցախի շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, բայց չարեցին, հիմա ՀՀ-ին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում

06:25, 25 մարտ 2024 Քաղաքականություն

Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ այստեղ մեկ այլ հանգամանք է նաև հատկանշանակ․ «Պաղեստինի շրջափակման պայմաններում, հումանիտար խնդիրներ լուծելու նպատակով, մի շարք երկրներ օգնությունն իրականացնում են օդից` բեռների մատակարարումն իրականացնելով ինքնաթիռների միջոցով:

Ճիշտ է, դա խնդիրները մասամբ է լուծում, սակայն մի բան փաստ է` նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց:

Ընդ որում` բնակչության թվի առումով համեմատության մեջ, Արցախում բնակչությունն անգամներով զիջում է Պաղեստինին, և օդով հումանիտար բեռի ապահովումը մեծ խնդիրներ կլուծեր:

Տարօրինակ է, որ այն երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումների միջոցով հասնել շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, ոչ միայն դա չարեցին, այլև հիմա էլ Հայաստանին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր