00:00:00

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

12:06, 23 մարտ 2024 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: 

Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր