00:00:00

Հասարակության աջակցության բացակայությունն է Փաշինյանի վախերն այսպես սրում. Դանիելյան

07:43, 23 մարտ 2024 Քաղաքականություն

«Սա դասական քաղաքական հետապնդում է,  Նիկոլ Փաշինյանի կողմից  ուզուրպացված դատաիրավական համակարգի կողմից շինծու քրեական գործի շրջանակներում տեսնում ենք, թե ինչպես են լռեցնում ազգային գործիչներին, ինչպիսին են Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը»,-  Շենգավիթի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ երիտթևի պատասխանատու Հենրիխ Դանիելյանը։

Նա նշեց, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում չկա խոսքի ազատություն, «Նարեկն ու Վազգենը դասական օրինակներն են քաղաքական բռնաճնշումների, քաղաքական ռեպրեսիաների, որոնց արդյունքում Փաշինյանը փորձում է լռեցնել ազգային գործիչներին, փորձել փակել նրանց հաղորդումը, որն ունի միլիոնավոր դիտումներ»։

«Բայց մեզ հնարավոր չէ լռեցնել։ Մենք հիմա այստեղ ենք ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի, այստեղ ենք ասելու, որ մենք չենք լռելու, Հայաստանում դավաճանները պետք է պատասխան տան իրական օրենքի ողջ խոստությամբ»,- ասաց Հ. Դանիելյանը։

Ըստ նրա, Փաշինյանը  հասկանում  է՝ մարդկանց մոտ այլևս չունի աջակցության և այդ աջակցության բացակայությունն է  Փաշինյանի վախերն այսպես սրում. «Կարող ենք արձանագրել՝ Փաշինյանը խուճապահար լինելու արդյունքում Վազգենի, Նարեկի ու մնացած մարդկանց, որոնք խոսում են հայկական օրակարգի մասին, ստիպում է նրանց վրա քրեական գործեր հարուցել, կալանավորել։

Տղաներն ամուր են, չեն ընկրկում, հետ նահանջ չեն անում, մենք էլ նրանց կողքին ենք կանգնած, գնալու ենք մինչև հաղթական ավարտ՝ հասարակության միասնականության արդյունքում ձևավորվելու է նոր ազգային իշխանություն, որն ունենալու է հայկական օրակարգ, Հայաստանի ու Արցախի էջը չի թողնելու փակել»,- ասաց Դանիելյանը։ 

Հիշեցնենք, որ դատարանը պետք է հրապարակի «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ  որոշումը։ Դատարանի բակում հավաքված են հասարակական, քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Վազգեն Սաղաթելյանին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր