00:00:00

Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

07:24, 21 մարտ 2024 Քաղաքականություն

Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Այս պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Ղուլարյանին։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին Ղուլարյանի հետ այցելել էր Լոռու մարզ ու կատարված աշխատանքներից դժգոհություն հայտնել:

Ասել էր` «չեմ հանդուրժելու» ու հաջորդ իսկ օրն ազատել էր նրան։

Նշենք, որ Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր