00:00:00

Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով․ Փաշինյանի ուղերձը

06:45, 21 մարտ 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ․

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ մեր պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում:

Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր