00:00:00

Ըստ Փաշինյանի՝ Բաքվի պահանջած գյուղերից երկուսը արդեն գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ

16:55, 20 մարտ 2024 Քաղաքականություն

Հայաստանի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից Բաղանիս-Այրում, էս գյուղերի դիմաց գտնվող սահմանների դելիմիտացիային ամբողջական մենք պատրաստ ենք: Այդ մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով, թե դրանք տարբեր գյուղեր են։

«Հաջորդը, Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ, և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի-Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ, և դրա դիմաց գտնվող գյուղ, որի դիմացը ադրբեջանական  Խերեմլի գյուղն է: Սրանք նույն գյուղերը չեն:

Հայաստանի կողմից է գտնվում նաև Ոսկեպար գյուղը, իսկ դրա դիմաց՝ սահմանին, ադրբեջանական Աշաղի-Ասկիպարա բնակավայրը։ Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ, և դրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ-Հաջիլի գյուղի հետ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, թե Կիզիլ-Հաջիլին, ինչպես այսօր, այնպես էլ երեկ և 20 տարի առաջ եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Եթե անգամ Հայաստանի կառավարությունը ցանկանա, չի կարող հանձնել այն․ այն միշտ եղել է Բաքվի վերահսկողության տակ։ Բացի այդ, Աշաղի Ասկիպարա գյուղը ևս գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ:

Եվ այդպես եղել է միշտ», -ասել է Փաշինյանը։ 

Փաշինյանն ընդգծել է, թե սահմանազատման գործընթացում քննարկվում են Ոսկեպար գյուղի անվտանգությանն առնչվող հարցեր, և տեղի բնակիչների բարձրացրած խնդիրները միանգամայն իրավաչափ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր