00:00:00

Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը. Լևոն Քոչարյան՝ Փաշինյանին

13:30, 20 մարտ 2024 Քաղաքականություն

«Այստեղ մենք զիջում ենք մեր դիրքը, մեր մարտավարական դիրքը, նախ և առաջ թուլացնում ենք մեր պաշտպանական դիրքը և հասկանալի չէ, թե  դրա դիմաց ինչ ենք ստանում, այսինքը հասկանալի է՝ ոչինչ չենք ստանում»-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա հյատնեց, որ Հայաստանն անընդհատ զիջում է և ոչինչ չենք ստանում։

«Այս ամեն ինչի ֆոնին, որ գնում եք ու մարդկանց ահաբեկում  ենք և ցավալիորեն այնպես է ստացվել, որ «պատերազմ» հասկացությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ։ Հիմա այս ամեն ինչից հետո ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապետն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,-հարցրեց Լևոն Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ասելով. «Մենք ստանում ենք պետական սահման»։

Նա  նշեց, որ նախկինում էլ ասել է, որ այդ անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում

Փաշինյանը ցույց տվեց նախկինում ցուցադրած ՀՀ-ի մակետը և ասաց, որ ինքը ՀՀ վարչապետն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր