00:00:00

Մարուքյանը Ֆրանսիայում ներկայացրել է ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, լուծման անվնաս ճանապարհները

17:58, 19 մարտ 2024 Քաղաքականություն

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում․

«Այսօր Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի Ցենտրիստական քաղաքական խմբի ղեկավար Հերվե Մարսելի և Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ժիլբերտ Լուկ Դեվինազին, ինչպես նաև իմ լավ բարեկամ Ի սի լե Մուլինօ քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի հետ։

Գործընկերներիս մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իմ տեսլականը իրավիճակից անվնաս դուրս գալու համար:

Քաղաքական խորհրդակցությունները վաղը կշարունակեմ Բրյուսելում համաեվրոպական «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) արտահերթ համաժողովի շրջանակներում»,- գրել է Մարուքյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր