00:00:00

Ինչպես կյանքի հարվածները դարձնել հնարավորություն․ Բեգլարյանի զրույցի երեկոն՝ ի աջակցություն Արցախի

17:50, 19 մարտ 2024 Քաղաքականություն

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ի աջակցություն արցախցիների, զրույցի երեկո է կազմակերպում․

«Սիրելի՜ ընկերներ, հրավիրում եմ 10:30 Club-ում զրույցի ու գինու երեկոյի՝ միևնույն ժամանակ աջակցելու արցախցիներին։

Խոսելու եմ կամքի ուժի մասին և թե ինչպես կյանքի հարվածներն ու ճգնաժամերը դարձնել հնարավորություն։

Կա 20 տեղ։ Յուրաքանչյուր տեղի արժեքը՝ 10,000 դրամ: Ստացված հասույթը կուղղվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին իրավական աջակցություն ցուցաբերելու ջանքերին։

Ի՞ՆՉ Է ՁԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

2-ժամյա զրույց նշված թեմայով՝ կլոր սեղանի շուրջ,

Նոր ծանոթություններ,

Հաճելի երեկո՝ կարմիր գինով,

Անակնկալ նվեր-գիրք իմ կողմից։

Միանալ կարող եք 2 տարբերակով

Ամրագրել Ձեր տեղը և գալ։

Հովանավորել մասնակցել ցանկացող մեկ կամ մի քանի երիտասարդի («10:30 ակումբ»-ի թիմը կներգրավի)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր