00:00:00

ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին ազգադավության մեջ

13:52, 19 մարտ 2024 Քաղաքականություն

«Միայն միասնական պայքարի  օգնությամբ,  միասնական պայքարին միանալով կարող ենք հեռացնել այս իշխանություններին  իրենց ազգադավ  գործունեությունն իրականացնելուց»,-Ազգային ժողովում  հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա ելույթին արձագանքեց ՔՊ-ական ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Չեք  կարողանում էլի, պտի մի բառ անպայման ասեք էդ շուտասելուկներից։ Ազգադավը դուք եք, ձեր ամբողջ կուսակցությունն է։ Ու ես կարող եմ դա ապացուցել ի տարբերություն ձեզ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Կոնկրետ Դաշնակցության ներկայացուցիչները գալիս են ու ինչ-որ մեկին ասում են գործակալ եք, ազգադավ եք, հակահայ եք, ...  Այդ ամեն ինչը ծիծաղ է առաջացնում մեզ մոտ, քանի որ այդ ամեն ինչը լսել գործակալական կուսակցության ներկայացուցիչների շուրթերից, նշանակում է՝ դու քո հայրենիքի համար լավ բան ես անում։ 

Եթե քո նկատմամբ թշնամաբար է  տրամադրված ինչ-որ գործակալական կուսակցություն, դա նշանակում է, որ դու ճիշտ ես անում, ճիշտ ես աշխատում։

Ընդդիմության հաջորդ ցույցերը լինելու են երկու թաքնված պահանջով՝ տալ միջանցք Ադրբեջանին և Հայաստանը մտցնել Հաաստան-Բեկառուս միութենական պետության մեջ։ Դա է ընդդիմության գերնպատակը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր