00:00:00

Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել. Հայրապետյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ երկրից հեռանալու մասին

09:55, 18 մարտ 2024 Քաղաքականություն

Իմ պաշտոնավարման 2.5 ամսվա ընթացքում երևի թե ՏՏ ոլորտը և, առհասարակ, բարձր տեխնոլոգիական ոլորտը ռազմարդյունաբերության հետ մեկտեղ ամենաշատն են արժանացել իմ ուշադրությանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դժգոհություններին, թե ՏՏ ոլորտի մասնագետները երկրից հեռանում են, քանի որ դաշտը կարգավորված չէ՝ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

Նա նշեց, որ ամենշաբաթյա ձևաչափով իրենք քննարկումներ են ունեցել.«Չեմ բացառում, որ նոր օրենքը կվերաբերի Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը։ Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել։ ԲՏԱ նախարարությունը երբեք այսչափ պրոակտիվ չի եղել՝ ընկալելու, հասկանալու ոլորտի խնդիրները։ Կարող եմ ասել, որ ոլորտի ներկայացուցիչները կարող են հանգիստ լինել, քանի որ պարբերաբար քննարկումներն ընթանում են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր