00:00:00

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների չի գնա, գիտի՝ չի հաղթելու. Արշակ Կարապետյան

11:51, 18 մարտ 2024 Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վստահ է՝ իշխանությունն արտահերթ ընտրությունների չի գնա։

«Ինքն իր աթռոից այն կողմ չի գնա, որովհետև գիտի՝ եթե գնան արտահերթ ընտրությունների՝ ինքը չի հաղթելու, լավագույն դեպքում՝ կոալիցիոն կառավարություն է ստեղծվելու, որը չի կարողանալու կառավարել, այս վիճակում չի կարող կառավարել, ուր մնաց՝ կոալիցիոն կառավարության դեպքում»,- հայտարարել է Արշակ Կարապետյանը՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պաշտպանության նախկին նախարարը հայ ժողովրդին ցանկանում է խաղաղ երկինք ու շուտափույթ ատազում այս իշխանությունից։

«Դա այսօրվա իմ ամենամեծ ու կարևոր ցանկությունն  է»,- նշել է Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր