00:00:00

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք չէ, դեպի Թուրքիա է. Իշխան Սաղաթելյան

21:49, 16 մարտ 2024 Քաղաքականություն

«Ձեզ ասում են՝ դաշնակից չունենք, ասում են՝ մեր ավանդական դաշնակիցները մեզ լքել են, մենք մնացել ենք մենակ, դրա համար փոխում ենք երկրի արտաքին քաղաքական վեկտորը, որպեսզի ունենանք նոր դաշնակիցներ։ Սո՛ւտ են ասում»,- Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ընդգծել է՝ ՀՀ գործող իշխանությունները քաղաքական վեկտորը ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա են փոխում։

« Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք չէ, դեպի Թուրքիա է։ 

Մենք գտնում ենք, որ պետք չէ տարածաշրջան նոր խաղաղացողներ մտցնել ու երկիրը տանել նոր արկածախնդրության։ Պետք է շարժվել փոխլրացման ճանապարհով, ոչ թե՝ մեկը մյուսի հաշվին, ոչ թե աշխարհաքաղաքական կոնֆլիկտները բերել Հայաստան։

Մենք գտնում ենք, որ մեր ռազմավարական դաշնակից երկրների հետ, մեր հարևան Իրանի հետ ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք այսօր չեն օգտագործվում»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր