00:00:00

Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևում մի կետ կա միայն, որը Հայաստանի ու Արցախի շահերից է բխում․ Վարդան Օսկանյան

17:25, 16 մարտ 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը շեշտում է՝ Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևում եթե կա մի կետ, որն այսօր գործնական կիրառություն ունի և բխում է Հայաստանի շահերից, դա 14-րդ կետն է, որով Ադրբեջանին կոչ է արվում բանակցությունների նստել արցախահայության, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել արցախցիների վերադարձն իրենց տները, իրենց պատմական հայրենիք։

 

ՀՀ ԱԳ նախկին նախարարն ընդգծում է նաև՝ ՀՀ իշխանությունների խոսույթից դատելով՝ նրանք բոլորովին ուշադրություն չեն դարձրել այս կետին, փոխարենը Եվրախորհրդարանի այս բանաձևը մատուցում են իբրև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վկայական, ինչը հեռու է իրականությունից։

 

«Բայց եթե Հայաստանի իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ լինեն, որոնք իրենց ուսերի վրա կվերցնեն այս հարցն օրակարգ բերելը, հենց Եվրախորհրդարանի այդ բանաձևի նշված մեկ դրույթի հիման վրա մենք ռեալ շանս կունենանք ինչ-որ բան վերականգնել և միջազգային երաշխիքներով ապահովել արցախցիների վերադարձը»,- ասում է Վարդան Օսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր