00:00:00

Մոսկվան Երևանին նախազգուշացրել է արևմտյան երկրների կողմից հակառուսական կուրսում ներգրավվելու ռիսկերի մասին. Մարիա Զախարովա

09:40, 16 մարտ 2024 Քաղաքականություն

Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանի ներգրավումը հակառուսական կուրսին, որպեսզի նախազգուշացնի Հայաստանին այդ ռիսկերի մասին, «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Ցավոք, մենք բավականին երկար ժամանակ է, ինչ տեսնում ենք այդ միտումը և խոսում ենք դրա մասին մեր հայ գործընկերների հետ միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասել է նա։

 

Նրա խոսքով` Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել:

 

«Մոսկվան անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն»,- ընդգծել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր