00:00:00

Պնդումը, թե «բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ», առնվազն ամոթալի ու ստոր է․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի արձագանքը Արարատ Միրզոյանին

18:10, 15 մարտ 2024 Քաղաքականություն

«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույնիսկ իր շեֆին»,- Yerevan.Today-ի զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթի:

«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,- ասել է Բագրատ Միկոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր