00:00:00

Բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու վերաբերյալ. Արարատ Միրզոյան

10:24, 15 մարտ 2024 Քաղաքականություն

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց, կարծում եմ, բոլորը կարող են հասկանալ, որ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշեց նա։

 

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր ջանքերը գործադրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայաթափում տեղի չունենա։

 

«Մենք կապ չունենք, մենք փորձում էինք այնպես անել, որ ԼՂ հայությունը մնա իր պատմական բնօրրանում, դրան ի պատասխան՝ ԼՂ քաղաքական էլիտան զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեցին, ու նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- նշեց ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր