00:00:00

Հուսով ենք՝ մինչև նոյեմբեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Մեծ Բրիտանիայի վարչապետ

12:19, 14 մարտ 2024 Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ՝ հասնել դրան մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշվում է Սունակի նամակում։

Նշենք, որ այսօր այդ ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարել էր, թե «երբևէ Հարավային Կովկասում խաղաղությունն այսքան մոտ չի եղել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր