Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով պարեկային ծառայողները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելիս կանգնացրել են Երևանի Թևոսյան փողոցում՝(Ջրվեժում) մարտի 12–ի լույս 13–ի գիշերը։ Առուշանյանը Գորիսից Երևան էր եկել ծննդյան օրը նշելու և մեր տեղեկություններով գինովցած նստել է «յաշիկի» ղեկին, որի համար հայրն արդեն 000oo00 համարներն էր գնել։ Մարտի 12-ին Առուշանյանի ծննդյան օրն է։
Առուշանյանը իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ անկանոն է վարել մեքենան, ինչի արդյունքում էլ հայտնվել է պարեկների ուշադրության կենտրոնում։ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ պարեկները Առուշանյանին զրկել են մեկ տարով մեքենա վարելու իրավունքից։

ՆԳՆ լրատվականից Irakanum.am–ին փոխանցեցին, որ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն չեն տալիս, հարցվող տեղեկությունները որակելով անձնական։
Ի դեպ ինքը՝ Առուշ Առուշանյանը ոչ հերքել, ոչ հաստատել էր խմած մեքենա վարելու հանգամանքը։ Aravot.am–ի հետ զրույցում ասել էր, թե իրավաբաններն են զբաղբվում, այդպես էլ չհաստակեցնելով թե կոնկրետ ինչով են զբաղվում իրավաբանները, այն որ, «անօրինական» է համարում «պռավից» զրկվելը, թե՞ որ լրատվամիջոցը զրպարտել է։
Նշենք, որ Առուշ Առուշանյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Նախկինների օրոք քաղաքական կարերիան սկսած Առուշանյանը, ով մի քանի տարի առաջ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հիմա Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ առաջին պլանում կանգնողներից է։ Նրան տեսախցիկները ֆիքսել էին նաև հունվարի 28–ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում՝ իշխանականների հետ միջոցառմանը։
Հավելենք, որ Առուշանյանը այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել, ասելով, թե չի պատրաստվում անդամակցել ՔՊ–ին։
Հարկ է նշել, որ այս կամ այն ուժին հավատարմություն հայտնելը միայն կուսակցական անդամատոսմը «դոշին» փակցնելով չէ։ Օրինակ կարելի է այդ ուժի առաջնորդի կնոջ հիմնադրամին գումար փոխանցել, ինչը Առուշանյանի հոր ընկերությունն արել է։

Հ․Գ․ Առավել զավեշտալի են այն մեկնաբանությունները թե Նիկոլ Փաշինյանը Սյունիքից ինչ–որ տարածքներ է հանձնելու, դրա համար էլ հիմա թիրախավորում են Առուշանյանին։ Այն, որ Սյունիքում որեւէ բան անելուց Նիկոլ Փաշինյանը հաստատ Առուշանյանին չէր հարցնի, վերջինս էլ բնականաբար չէր ընդդիմանա, դա առաջինը, երկրորդ՝ դժվար թե Փաշինյանը Առուշանյանին «խմացներ» ասեր, թե գնա նստի գերթանկարժեք համարներով մեքենա ու սլացի Գորիս, չմոռանալով իհարկե զանգահարելով պարեկային ծառայություն։
Irakanum.am