00:00:00

Հայաստանի հետ քննարկում ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի ՊՆ նախարար

19:23, 13 մարտ 2024 Քաղաքականություն

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիյանին հայտարարել է, որ Իրանում պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը վերջին երկու տարիների համեմատ աճել է 4-5 անգամ:

Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում այլ երկրների հետ Իրանի փոխգործակցության մասին՝ Իրանի ՊՆ Նախարար նշել է․ «Մենք հանդիպում ենք անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու նպատակով, և մենք քննարկել ենք Կատարի հետ փոխգործակցության բոլոր թեմաները՝ որպես տարածաշրջանում շատ ազդեցիկ երկրի։

Նրա խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են եղել թե ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար պաշտպանության ոլորտում։ Իրանի ՊՆ նախարար նշել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։

«Հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու առկա իրավիճակը, պաշտպանական արտադրության ծավալը կավելանա առաջիկա տարիներին»։,- ասել է Աշտիյանի՝ նշելով, որ Իրանն ինքնաբավության է հասել անօդաչու թռչող սարքերի համար շարժիչների արտադրության հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր