Ռուս սահմանապահներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին ծանուցում Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով չի ստացել, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչությունների մակարդակով, որոշումն էլ կընդունվի միջգերատեսչական աշխատանքի արդյունքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նշված հայտարարությունը (ռուս սահմանապահներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մասին-խմբ․) պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների շարքից է։ Դժվար է ասել, որ այս նախաձեռնությունը բխում է Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից՝ հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք արդյունավետորեն, ուս ուսի տված մշակել ու իրականացրել են ռուս և հայ սահմանապահները՝ երկար տարիների ընթացքում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։