00:00:00

4 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր

08:34, 13 մարտ 2024 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Նա ուղիղ եթերում նշել է. «Առաջին կանգառը Վերին Ոսկեպար գյուղն է: 1990-ականներին ձեւավորված պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմագանդվի, թշնամին կհայտնվի խորը թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով:

Պետք է նշել, որ Հայաստն մտնող գաղամուղը եւս անցնում է Վերին Ոսկեպարի հատվածով, եւ ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատվելու դեպքում  գազամուղը եւս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերին Ոսկեպարի Ադրբեջանին անցնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է նաեւ կոմունիկացիաներ:

Շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ստորաբաժանումները շատ մոտ են տեղակայված լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին, դրանով իսկ անհնար դարձնելով դրանք բնականոն գործունեությունը:

Նշեմ նաեւ, որ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ: Դա Երեւան-Թբիլիսի մայրուղին է: Ադրբեջանական ստորաբաժանումներ տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը: Այդ դեպքում Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանը»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր