00:00:00

Վրաստանի վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանի ներկա իրավիճակը

15:57, 12 մարտ 2024 Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, հայտնում է Sputnik Грузия-ն։

Իրակլի Կոբախիձեն Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։ Կոբախիձեն խոսել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին:

Հիշեցնենք՝ հայկական կողմը ավելի վաղ հայտնել էր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպման մասին՝ նշելով, որ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր