Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2019 թվականին պետք էր ուղիղ ասել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:
«Ճիշտն այդ սցենարն էր, որ պետք էր գալ ու ասել` ժողովո՛ւրդ, Ղարաբաղի հարց չկա, ասել, որ մեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն է Ադրբեջանի կազմում»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ո՞ւմ լեզուն կպտտվեր այդպիսի բան ասել»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի բոլոր ելքերի առաջ դրված են եղել ու շարունակում են դրված լինել թակարդներ: «Սիրուն, գույնզգույն ծաղիկներով, նաև` առանց ծաղիկների»,- նշեց վարչապետը: