00:00:00

Այնպես չի, որ բանակցային սենյակի մթնոլորտը «պոզիտիվ է». Փաշինյան

09:56, 12 մարտ 2024 Քաղաքականություն

Եկեք այսօր բանակցությունների մասին շատ փակագծեր չբացեմ, որովհետև այնպես չի, որ բանակցային սենյակի մթնոլորտը «պոզիտիվ է», ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ երբ բանակցությունների ընթացքում խոսք է եղել, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի ՀՀ-ից.

«Սակայն Բրյուսելում հարց ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով, իսկ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով: Եվ այստեղ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ և պետք է հղում անել դրանց: Եվ այդտեղ միտք առաջացավ, որ հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակությունների մեջ:

Ես  կապվեցի մեր գործընկերների հետ և ասացի, որ նկարեն ՀՀ տվյալները և ուղարկեն, չնայած, ես թիվը հիշում էի՝ 29.8 հազար/քկմ: Դա փոխանցվեց Եվրախորհրդարանի ղեկավարին և նա դրանք հրապարակեց, հետո տեսանք, որ հանրագիտարանում այլ թվեր էլ կան: Հետո Ադրբեջանը մեր ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ՀՀ պետական մի շարք մարմինների կայքերում ՀՀ տարածքը 29.8 հազար/քկմ-ից պակաս թիվ է գրած: Եվ նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին:

Այս հարցի շուրջ քաննարկումների պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր