00:00:00

Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղերը հանձնելու մասին

08:24, 12 մարտ 2024 Քաղաքականություն

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին այսօր, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։

Նա Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը ցույց տալով ասաց.

«Նախ ուզում եմ անդրադառնալ թե որն է ՀՀ-ն: Եկեք մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին, այլ մեր ելակետից հանդես գանք: Ասվում է, որ ՀՀ-ն պատրաստվում է տավուշի գյուղեր տալ Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկմանը խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝  երբ ադրբեջանական մամուլում բարձաձայնվում էին գյուղերի անունները, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլեւս դրանից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր