00:00:00

Ո՞վ ա մտածել ձվերը դնի ու լուսավորի, 3 հատ ձվի լուսավորության համար 72 մլն դրամ եք ծախսել. Զարոկյան

07:40, 12 մարտ 2024 Քաղաքականություն

Շների համար ավելի շատ եք ծախսում, քան երեխաների սպորտի զարգացման համար, քաղաքապետարանի ավագանու նիստին անդրադառնալով բյուջեի կատարողականին՝ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Ամեն մի շան համար քաղաքապետարանը տարեկան ծախսում է 105 հազար դրամ»,-ասաց Զարոկյանը։

Նա նշեց, թե տոնական ձևավորման համար ևս մեծ գումարներ են ծախսվել։

«72 մլն դրամ ծախսել եք միայն 3 հատ ձվի լուսավորության համար, լո՞ւրջ, դուք ի՞նչ եք անում ստեղ։ Ո՞վ ա մտածել ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի համար։ Էդ թիթիզությունների համար էդքան կարևոր ծախսեր եք անում, որ ի՞նչ լինի»,-ասաց Պեդրո Զարոկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր