«Ես կասկածներ ունեմ, որ իրենք տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն անում են որպեսզի նորից բացեն տրանսպորտային այս ցանցը մասնավորին տալու խոսակցությունը։ Այսինքը պատրաստի փաթեթով հանձնել իրենց բարեկամ օլիգարխներին, դուք լավ ճանաչում եք իրենց»,-Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա հայտնեց, որ ուղեվրաձի բարձրացման և աղբահանության համակարգը կրկին մասնավորին վերադարձնելու հայտարարությունների մեջ այլ տրամաբանություն չի տեսնում։
Մարությանը հայտարարեց, որ մի կերպ իրենց հաջողվել էր ձևավորել քաղաքային աղբահանության համակարգը և ներկայում այն մասնավորին վաճառելու դեպքում այն ավելի թանկ է լինելու։