International Republican Institute-ը հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե Հայաստանում որ քաղաքական գործչին են ամենից շատ վստահում։
Հարցվածների 60 տոկոսը հայտարարել է, որ չի վստահում ոչ մի քաղաքական գործչի, իսկ 8 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին։
Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում, հարցին պատասխանելով հարցվածների միայն 17 տոկոսն է տվել Նիկոլ Փաշինյանի անունը։ Իսկ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է հարցվածների 1 տոկոսը։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ը։ Հարցմանը մասնակցել է 1508 մարդ։